Ծառայությունների ցանկ և մատուցման պայմաններ

  • Տպագրություն կտավի վրա

    Կայքում տեղակայված բոլոր ստեղծագործությունները հասանելի են տպագրության համար և բոլոր սահմանափակումներն ու հնարավորությունները ներկայացված են կայքում՝ կտավ պատվիրելիս: Կայքում  ներկայացված ստեղծագործությունների տեսականին ձեռք է բերված օրինական ճանապարհով և թույլ է տալիս կատարել բարձր որակի տպագրություն: Հասանելի է նաև Ձեր կողմից տրամադրված ստեղծագործության տպագրություն, սակայն դրա օրինականության և որակի համար մենք պատասխանատու չենք:  Ծառայության արժեքը կախված է կտավի չափսերից: Տպագրությունը կատարվում է կյանքի և առողջության համար անվտանգ՝ ջրային հիմքով ներկերով, որոնք չունեն հոտ և ալերգիկ չեն: Ծառայության արժեքը ներկայացված է կայքում:
  • Լաքապատում

    Կտավները խոնավությունից, փոշուց, մատնահետքերից պաշտպանելու համար տրամադրում ենք լրացուցիչ լաքապատման ծառայություն, որի արժեքը կախված է կտավի չափսերից: Լաքապատումը կատարվում է կյանքի և առողջության համար անվտանգ՝ ակրիլային հիմքով լաքով, որոնք չորանալուց հետո չունեն հոտ և ալերգիկ չեն:
  • Հետ-մշակում

    Լաքապատված ստեղծագործությունները ըստ Ձեր ցանկության ենթակա են հետ-մշակման՝ կյանքի և առողջության համար անվտանգ հատուկ նյութերով, որոնք կտավին հաղորդում են բնօրինակին մոտ ռելիեֆ և էլ ավելի գեղեցիկ տեսք: Ծառայությանը վճարովի է, արժեքը կախված է կտավի չափսերից և ներկայացված է կայքում:
  • Շրջանակների պատրաստում

    Ցանկության դեպքում կտավները կարող են մատուցվել շրջանակներով, որոնց տեսակները և արժեքները ներկայացված են կայքում:
  • Փաթեթավորում

    Բոլոր պատվերները մատուցվում են մեր կողմից պատրաստված  սննդային ստվարաթղթե տոպրակներով՝ մեր լոգոյի տպագրությամբ և տրամադրվում են անվճար: Հնարավոր է նաև փաթեթավորում մեր լոգոյի փոխարեն ցանկացած տպագրությամբ, որի արժեքը կախված է փաթեթավորման չափսերից և ներկայացված է կայքում:
  • Առաքում

    Առաքման ծառայությունը անվճար է և գործում է միայն Երևան քաղաքի տարածքում:
  • Ժամկետներ

    Կտավները պատրաստվում և առաքվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հասանելի է նաև շտապ պատրաստման ծառայություն՝ 24 և 48 ժամում: Արժեքները ներկայացված են կայքում: